Հունվարի 29-ին ՀՀԿ-ն գործադիր մարմնի ամենշաբաթյա նիստն արեց, որ կարող էր բոլորովին էլ հետաքրքիր չլինել, եթե օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը չասեր, որ բանակցում են ՀՀԿ-ի հետ:
Նավթի գների գլոբալ անկումը կարող է աշխարհն առավել հանգիստ դարձնել՝ գրում է The Washington Post-ը: Նավթային ճգնաժամը կարող է դրական ազդեցություն ունենալ միջազգային համագործակցության ու փոխըմբռնման վրա:
Reuters-ի փոխանցմամբ՝ Գերմանիան մտահոգված է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կապակցությամբ Լեհաստանի մտավախության համար և կառուցմանը չի համաձայնի առանց Արևելյան Եվրոպային վառելիքի մատակարարման երաշխիքի՝ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան Պոլ Կոստային է վստահել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումները վերակենդանացնելու առաքելությունը՝ հաղորդում է AFP գործակալությունը։
Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Թուրքիայի սահմանադրական հարթակի նախաձեռնած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարման նախագահական համակարգին անցնելը իր «անձնական ամբիցիաների հարց չէ»:
Թեհրանում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու վերաբերյալ:
ՌԴ Քննչական կոմիտեն Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի կործանման գործը վերաորակել է «Ահաբեկչություն» հոդվածով՝ հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոմիտեի ղեկավարի տեղակալ Եվգենի Իլինը:
Իտալական Օստանա քաղաքում 28 տարվա մեջ առաջին երեխան է ծնվել: Նորածնի շնորհիվ բնակիչների թիվը հասել է 85-ի: Նրանցից 41-ը Օստանայում են բնակվում ողջ տարին:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...